Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել։ Մայիսի 26-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Խաչփար գյուղի տներից մեկի կողպեքը կոտրել ու գողացել էին տեսաձայնագրող սարք և բջջային հեռախոս:Նախաձեռնվել էր քրեական վարույթ։Օրեր տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արարատի մարզի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողության դեպքը՝ պարզելով, որ ծանր հանցանքը կատարել է Արարատի մարզի Հայանիստ գյուղի 53-ամյա բնակչուհին:Վերջինս հունիսի 6-ին հայտնաբերվել ու ներկայացվել է Մասիսի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։Գողոնը հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: