Համագյուղացիներին սպանելու նպատակով փորձել էր հրկիզել նրանց վագոն-տնակը

2025-05-12 11:08:42 377 դիտում

Մայիսի 9-ի գիշերը՝ ժամը 1.30-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի 12-րդ նրբանցքում ինչ-որ բան է այրվում, և խնդրել է շտապ ոստիկաններ մոտենան:Այնթապ մեկնած Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները և պարեկները պարզել են, որ համագյուղացիներին սպանելու նպատակով նրանց վագոն-տնակը բենզինով փորձել է հրկիզել 47-ամյա տղամարդը:47-ամյա այնթապցին հայտնաբերվել, սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին, այնուհետև կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Մասիսի քննչական բաժին:Նախաձեռնվել է քրեական վարույթ:47-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:Կատարվում է նախաքննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված