Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում՝ Մասիս քաղաքի մուտքի մոտ, բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է, իսկ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը՝ կողաշրջվել:
2 ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի գոտում, ինչի պատճառով էլ առաջացել է խցանում: Օպերատիվորեն ժամանել է Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տողում բուժօգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու, ովքեր հրաժարվել են հիվանդանոց մեկնել: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները:Մանրամասները սկզնաղբույր կայքում․