Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկերի հերթապահ խումբը: Բախման հետևանքով «BMW»-ն հայտնվել է ճանապարհի մեջտեղում և երթևեկությունը դարձել է դանդաղընթաց: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի, դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ:Մանրամասները սկզնաղբույր կայքում․