SHAMSHYAN.com-ը ապրիլի 7-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կողմից 1 տարի առաջ Այնթապ բնակավայրի տարածքում՝ կիսակառույց շինության մոտ կուտակված մի քանի տոննա կենցաղային և շինարարական աղբը մաքրելուց հետո ինչպես էին որոշ «փնթիներ» տարածքը նորից վերածել «խոզանոցի»։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից օրեր անց Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանի հանձնարարականով Մասիսի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները մաքրեցին տարածքը՝ հեռացնելով մի քանի բեռնատար աղբ, ու հիմա տարածքը նորից բերվել է նախկին տեսքին։
Մնում է՝ բնակիչները գոնե սրանից հետո նորից աղբ չթափեն։Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, գրեթե 1 տարի առաջ Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանձնարարականով Մասիսի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները Երևան-Մասիս ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Այնթապ բնակավայրի տարածքում՝ կիսակառույց շինության մոտից, հեռացրել էին մի քանի տոննա՝ մոտ 30 բեռնատար կենցաղային ու շինարարական աղբ։Մանրամասները սկզնաղբույր կայքում․