SHAMSHYAN.com-ը ապրիլի 7-ին ֆոտոռեպոտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինիպիսի հակասանիտարական ու գարշահոտ վիճակ է տիրում Արարատի մարզի Մասիսի խոշորացված համայնքի Այնթապ բնակավայրի գերեզմանների հարևանությամբ, որտեղ կուտակված է մի քանի տոննա շինարարական ու կենցաղային աղբ, սատկած կենդանիներ, լեշեր և տպավորություն էր ստեղծվել, թե Նուբարաշենի աղբավայրին մրցակից նոր աղբավայր է ստեղծվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակոմից ժամեր անց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հանձնարարականով նշված վայր են ժամանել «Մասիս համայնքի բնակչության հատուկ սպասարկում, ենթակառուցվածքների սպասարկում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, ովքեր նախ ուսումնասիրել են տեղանքը, իսկ երեկ՝ ապրիլի 8-ին, արդեն հատուկ տեխնիկաներով մտել են նշված վայր և միայն այնտեղից 250 բեռնատարով հեռացրել են այդքան աղբ ու տարածքը բերել նախկին տեսքին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քաղաքապետի կողմից նշված վայրի մի քանի հատվածներում տեղադվելու են տեսախցիկներ, ինչը հնարավորություն կտա, որ եթե կրկին ինչ-որ փնթի կամ փնթիներ փորձեն տարածքը ապականել, տեսախցիկներով կհայտնաբերվեն ու նրանցով կզբաղվեն համապատասխան մարմինները:
Մնում է բնակիչները Մասիսի քաղաքապետարանի հերթական հսկայածավալ աշխատանքը ըստ արժանվույն գնահատեն ու տարածքը չապականեն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Արարատի մարզի Այնթապ գյուղի գերեզմանների հարևանությամբ տևական ժամանակ է՝ տիրում էր հակասանիտարական վիճակ ու գարշահոտություն։ Արդյոք Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, Այնթապ վարչական շրջանի ղեկավարը տեղյա՞կ են, թե ինչի է վերածվել այդ հատվածը, որտեղ թափված են մի քանի տոննա կենցաղային ու շինարարական աղբ, սատկած կենդանիների լեշեր ու այդ ամենի «հերոսները» մինչ այժմ վստահ լինելով, որ չեն հայտնաբերվի ու պատասխանատվության չեն ենթարկվի, շարունակում են բնության «հերն անիծել»։Մանրամասները սկզնաղբույր կայքում․