Մասիսում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Zafira»-ն․ բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց․ ՏԵՍԱՆՅՈւԹ

2025-03-26 06:34:00 1173 դիտում

մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և 7-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Վանուշ Հ․-ի վարած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և 56-ամյա Վահրամ Խ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայից բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։ Մանրամասն սկզնաղբույր կայքում․

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված