Հակասանիտարական վիճակ՝ Մասիս խոշորացված համայնքի Այնթապ բնակավայրում. գարշահոտությունը մի քանի 100 մետրից իրեն զգացնել է տալիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2025-03-25 19:11:20 559 դիտում

Մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում, որ Մասիս խոշորցաված համայնքի Այնթապի 17 փողոցի բնակիչներից, ովքեր բարձրաձայնում են, որ թե՛ իրենց, թե՛ հարակից փողոցներում տիրում է գարշահոտություն:  Այսօր՝ մարտի 25-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Սովետական տարիներին այստեղով գետառ էր անցնում ու երբեք նման խնդրի առաջ չենք կանգնել, երբեք էն հոտը, որ հիմա ենք շնչում, չի եղել: ԽՍՀՄ փլուզումից հետո 30 տարի է՝ էս անտանելի, գարշահոտ, հակասանիտարական վիճակն է:

  1 անգամ են մաքրել, բայց դրանից հետո էլի նույն հակասանիտարական պատկերն է:  Այնպես չի, որ մեղադրում ենք իշխանություններին, պարզապես ուզում ենք, որպեսզի էս ահավոր վիճակը վերացնեն:  Ամռանն անգամ չենք համարձակվում դուռ ու լուսամուտ բացել. հոտը խեղդում է, նույնիսկ էն աստիճանի գարշահոտություն է տիրում, որ 100-200 մետր հեռավորությոինց էդ հոտը լցվում  ա քթիդ մեջ:Մանրամասները սկզնաղբույր կայքում․

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված