Մարտի 7-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս-Ռանչպար ճանապարհին գտնվող գազալցակայանի մոտ կայանված էքսկավատոր բեռնիչից գողացել են պահեստամաս:Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարվել է նախորդ օրը՝ ժամը 4.30-ի սահմաններում:Համայնքային ոստիկաններն, իրացնելով օպերատիվ տվյալները, բաժին են հրավիրել Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 21-ամյա և 26-ամյա ու Երևանի բնակիչ՝ 29-ամյա երեք երիտասարդի։Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը, նախնական համաձայնությամբ, կատարել են 26-ամյա և 29-ամյա երիտասարդները, ապա գողոնը 21-ամյա երիտասարդի «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենայով տեղափոխել են 29-ամյա երիտասարդի՝ Երևանի Արտաշատի խճուղում գտնվող տան բակ։ Վերջինս մարտի 11-ին իր կողմից շահագործվող «Նիսան Տիդա» մեքենայով գողոնը տեղափոխել է Չեխովի փողոցի շենքերից մեկի բակ՝ մեքենան և գողոնը թողնելով այնտեղ։Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: