Արսեն Հարությունյանի պարգեւավճարներով գնած տոնածառի բացումը Մարմարաշենում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2021-12-12 03:06:13 2362 դիտում
Երջանիկ եմ, որ կարողացա այսքան երեխայի ուրախություն պարգեւել:

Երջանիկ եմ, որ կարողացա այսքան երեխայի ուրախություն պարգեւել: Մարմարաշենցիները միշտ իմ կողքին են մրցաշարերի ժամանակ, այժմ էլ ես եմ ուզում նրանց կողքին լինել եւ իմ հնարավորությունների չափով նրանց տոնական օրերը գեղեցկացնել: Չէի սպասում, որ այսքան ջերմ կընդունվի նախաձեռնությունս եւ այսքան երեխա ներկա կգտնվի: Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ գյուղի գլխավոր տոնածառի բացումը: Նախորդ շաբաթ 22-ամյա ըմբիշը սոցցանցերում տեղեկացրել էր, որ մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության պետական պարգեւավճարները տրամադրել է բարեգործության: Մ23 աշխարհի չեմպիոնը տոնածառ էր գնել Մարմարաշենի համար: Դեկտեմբերի 11-ին մեծ շուքով, Ձմեռ Պապով, երգ ու պարով Արսեն Հարությունյանի մասնակցությամբ վառվեցին տոնածառի լույսերը: «Թեեւ դրսում շատ ցուրտ է, բայց գրեթե ամբողջ գյուղը եկել է մասնակցելու մեր ուրախությանը: Կարծում եմ, սա իսկական տոն է յուրաքանչյուր փոքրիկի համար: Ինձ համար էլ է տոն, քանի որ ես էլ նրանց պես ուրախանում եմ իրենց ժպիտները տեսնելով: Երջանիկ եմ, որ այսքան երեխայի կարողացա ժպիտ պարգեւել: Բարեգործություն անել շատ եմ սիրում, երջանիկ եմ ինձ զգում, երբ կարողանում եմ ինչ-որ մեկի ուրախություն պարգեւել: Այս անգամ որոշել էի, որ գյուղի երեխաներին պետք է ուրախացնեմ: Մանկուց այսպիսի երազանք ունեի, որ մեծանամ եւ մեր գյուղի համար մեծ տոնածառ գնեմ, շատ երեխաներ գան ու միասին վառենք տոնածառի լույսերը: Իմ գյուղը, Մարմարաշենը միշտ իմ կողքին է եղել՝ հաղթանակների, պարտությունների ժամանակ: Ես միշտ զգացել եմ իմ գյուղի աջակցությունը մրցաշարերի ժամանակ: Այժմ ժամանակն է, որ ես լինեմ իմ գյուղի կողքին: Երեւի կյանքում չեմ մոռանա այս օրը, երեխաների այս ուրախությունը»,- ասաց Արսեն Հարությունյանը:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված