Երկրում ծառացած այս դժվարին ժամանակահատվածներում, մեր երկիրը ունի հրամանատարների կարիք հաղթ՝ած հրամանատարների կարիք։ Մասիսի այն բնակիչները, ովքեր Ձեզ ճանաչում են , ձեզ հետ միասին պատերազմի ուղին հաղթահարած տղերքը, ձեր մասին խոսում, պատմում են որպես լավ հրամանատարի։ Պարոն՝ Հայրապետյան ես վստահ եմ , որ այս օրերին ինքներդ էլ տեսնում եք, թե ինչպես են ձեր թիմակիցներից ոմանք անգամ ստելու աստիճանի իրենց գործունեությամբ վարկաբեքում այդ համբավը, միգուցե նաև անգիտակցաբար։ Դեռ ուշ չէ, այս անգամ որպես Մասիսցի երիտասարդ, խնդրում եմ ձեզ հետ կանգնեք այս ուղուց, այն տանում է ձեզ միմիայն պարտության։ Իմ ուսումնասիրություններով այս ընտրություններին ձեր կուսակցությունը հավաքելու է ձայների 30 % -ը առավելագույն դեպքում 35% -ը։ Պարտությունից հետո արդեն ուշ կլինի հետ կանգնելու համար։ Ես գրեթե վստահ եմ, որ պարտությունից հետո դուք հրաժարվելու եք ձեր ավագանու մանդատից և վերադառնալու եք նորից << Երկրապահ կամավորականների միություն >>, բայց այս անգամ արդեն չեք կարող վերադառնալ որպես հաղթած։ Եվ այս քայլով դուք կփաստեք, որ պայքարում էիք ոչ թէ հանուն Մասիս խոշորացված համայնքի ապագայի, այլ պայքարում էիք հանուն աթոռի։ Դուք ինքներդ էլ տեսնում եք, որ պարտության դեպքում ձեր թիմակիցների համար միևնույն է թէ ինչ եք անելու, քանզի իրենք այդպես էլ ոչինչ չեն անելու։ Եվ ուրեմն հանուն հաղթ՝ած հրամանատարի, հանուն Մասիս խոշորացված համայնքի ապագայի, հրաժարվեք պարտության տանող այս ուղուց։ Հարգանքներով՝ Աշոտ Բաղդասարյան