«Դավիթ Համբարձումյան» դաշինքի ներկայացուցիչներն հարգանքի տուրքը մատուցեցին Մոնթե Մելքոնյանի կիսանդրու առջև

2021-11-25 11:16:41 624 դիտում

«Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ ... իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ ... Ես երդում տված եմ... Արցախը իմ առաջին պայքարը չէ, և վստահ եմ, որ վերջինը չի ըլլա...»: Այսօր հայրենիքի ազատության զինվորի՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ներկայացուցիչներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին հերոսի կիսանդրու առջև: ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԵՐՈՍ... <<Մասիս տեղեկատու>> կայքը տեղեկացնում է որ, կիսանդրին տեղադրվել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և մասիսցի Վլադիմիր Գևորգյանի նախաձեռնությամբ: <<Մասիս տեղեկատու>> կայքը հիշեցնում է նաև որ վերջին 30-40 տարիների ընթացքում Մասիս քաղաքում ոչ-մի կիսանդրի կամ արձան չեր տեղադրվել, բացառությամբ 1-2 խաչքարերի։