<<Masisjan>>-ը հավաքագրելու է անանուն տեղեկատվություն ընտրախախտումների վերաբերյալ

2021-11-22 16:35:57 313 դիտում

Երեկ «Դավիթ Համբարձումյան» դաշինքը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր. «Դավիթ Համբարձումյան» դաշինքին լուրեր են հասնում, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավագանու ցուցակում ընդգրկված համայնքի ղեկավարները՝ մասնավորապես Արբաթ և Գեղանիստ համայնքների, սոցիալական աջակցության անվան տակ դրամական օգնություն են տրամադրում բնակիչներին: Հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը…»: Այդ իսկ պատճառով, այս օրերին <>-ը ստեղծեց հարթակ, որտեղից հնարավոր է անանուն կերպով տրամադրել տեղեկատվություն ընտրախախտումների վերաբերյալ, վստահ լինելով որ անգամ մենք չենք իմանալու ուղարկողի իսկություն։ Մանրամսները և ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք մեզ ուղարկել այստեղով https://www.masisjan.net/yntrutyun