Ինչպես հարակից բնակավայրերում, այստեղ էլ կա խմելու ու ոռոգման ջրի խնդիր, ճանապարհները ոչ բարվոք վիճակում են, կան փողոցներ, որ դեռ գազաֆիկացված չեն... Ողջունելով ներկաներին՝ համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և մանրամասնեց, թե ինչպես կարելի է հասնել նշյալ և այլ խնդիրների կարգավորմանը։ Բնակիչներին մտահոգում էր նաև այն հարցը, որ միավորումից հետո փոքր բնակավայրերը կանտեսվեն։ Դ. Համբարձումյանը փարատեց ներկաների մտահոգությունը և հավելեց, որ ուշադրության կենտրոնում է լինելու յուրաքանչյուր բնակավայր։