ՀՀ գյուղական բնակավայրերում տիրող իրավիճակը կարելի է բնորոշել ժողովրդական հայտնի խոսքով՝ մի տնից չեն՝ մի հալի են։ Բացառություն չեն նաև Մասիսի տարածաշրջանի բնակավայրերը. ամենուր կուտակված խնդիրներ և դրանց հետ համակերպված ապրող մարդիկ։ Նիզամիի խնդիրներին ծանոթ են «Դավիթ Համբարձումյան» դաշինքի առաջնորդն ու թիմակիցները։ Նրանք ներկայացրին հարցերի լուծման ուղիները՝ շեշտադրելով այն հանգամանքը, որ Մասիս խոշորացված համայնքում որդեգրվելու է բնակավայրերի համաչափ զարգացման գործելաոճը։ Նիզամիի բնակիչները նշեցին, որ տեսել են Մասիսում կատարված աշխատանքները, և վստահում են Դավիթ Համբարձումյանին ու նրա թիմին։