«Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը» կինոդիտում Մասիսում

2021-08-21 18:04:45 538 դիտում

Կինոդիտում Մասիսում «Phoenix iT School» (Մասիսի երիտասարդական կենտրոնում "MYC"): Ամեն Կրիակի «Ֆիլմերի ակումբ»-ում կդիտեք և կքննարկեք «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը » ֆիլմը։ Սյուժե Խարիզմատիկ արկածախնդիր նավապետ Ջեկ Ճնճղուկի հետաքրքիր արկածներով լեցուն կյանքը կտրուկ փոփոխվում է, երբ նրա երդվյալ թշնամին՝ Բարբոսան գողանում է Ջեկի նավը՝ «Սև մարգարիտը», իսկ այնուհետև հարձակվում է Պորտ Ռոյալ նավահանգստի վրա և առևանգում է նահանգապետի գեղեցկուհի աղջկան՝ Էլիզաբեթ Սուոնին։ Էլիզաբեթի մանկության ընկերը՝ Ուիլ Թերները, Ջեկ Ճնճղուկի հետ կազմակերպում են փրկարարական արշավախումբ՝ օգտագործելով Բրիտանիայի ամենարագ նավը։ Նրանք որոշում են փրկել աղջկան և միևնույն ժամանակ չարագործից հետ կորզել «Սև մարգարտը»։ Փրկարարների հետքերով գնում է նաև ամբիցիոզ կոմոդոր Նորինգթոնը, որը նաև համարվում է Էլիզաբեթի փեսացուն։ Բայց Ուիլը չգիտեր, որ Բարբոսան և նրա նավաստիները անեծքի տակ էին և լուսնի լույսի տակ նրանք վերածվում են կենդանի կմախքների։ Անեծքը միայն այն ժամանակ կվերանա, երբ ացտեկների ոսկին կվերադարձվի իր նախկին տեղը։

40.0656

44.4366