Փետրվարի 27-ին Մասիսում նշելու են Բուն Բարեկենդանը

2022-02-26 15:54:25 481 դիտում

Սույն թվականի փետրվարի 27-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանի տոնը: Օրվա խորհրդով պայմանավորված՝ Մասիսի համայնքապետարանը և Մասյացոտնի Թեմը, օրհնությամբ Գերաշնորհ Տեր Գևորգ եպս. Սարոյանի, կազմակերպում են հոգևոր-մշակութային միջոցառում: Միջոցառման սկիզբը կազդարարվի 12:30-ին, Սուրբ Թադեոս եկեղեցում: 1․ Բացման խոսք /Հոգևոր հովիվ/, 2․ Շարականի կատարում երգչախմբի կողմից, 3․ Բուն Բարեկենդանի տոնի խորհուրդը կներկայացնեն դպրոցների սաները, 4․ Ժողովրդական պարեր, 5․ Երգ-երաժշտություն, 6․ Լարախաղաց, 7․ Կավճանկարչություն Սուրբ Թադեոս եկեղեցու բակում, 8․ Հյուրասիրություն/տոնին հատուկ ուտեստներ/: Սիրով սպասում ենք Ձեզ…

40.0623

44.4421