Արման Հովհաննիսյան (երգիչ)

2021-06-08 10:47:27 721 դիտում

Արման Հովհաննիսյան, հայ երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ։ Ծնվել է 1980 թվականի մայիսի 12-ին, Հայաստանի Հանրապետության Մասիս քաղաքում։ Երգչի գործունեությունը սկսել է 12 տարեկան հասակից։ Երգել է Մասիս քաղաքի երգի և պարի անսամբլում, որի հետ շրջագայել է Հայաստանի բոլոր մարզերով։ Մասիսի միջնակարգ դպրոցը ավարտել է 1997 թվականին։ 1996-1997 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Մինչ 3-րդ կուրս սովորել է Սարգիս Թորոսյանի դասարանում, որից հետո տեղափոխվել է ժողովրդական երգի ամբիոն` Ռուբեն Մաթևոսյանի դասարան։ 2008 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ժողովրդական երգի ամբիոնի ասպիրանտուրայի բաժինը։ Առաջին ձայնասկավառակը` «Սեր և Հայրենիքն է», որը թողարկել է ուսանողական տարիներին։ 2002 թվականից սկսել է համերգային գործունեությունը աշխարհով մեկ։ Մենահամերգներով հանդես է եկել Երևանում (2009 թվական, 2011 թվական), Լոս Անջելեսում (2011 թվական, 2013 թվական) և Փարիզում (2013 թվական)։ Նկարահանվել է մի շարք տեսահոլովակներում և թողարկել ավելի քան 15 ձայնասկավառակ։ 2020 թվականի սեպտեմբերի 21-ին Լաս Վեգասի Փառքի ծառուղում բացվել է Արման Հովհաննիսյանի անվանական աստղը։