Այսօր օդանավակայանում դիմավորեցինք հաղթանակով Հայաստան վերադարձած «ԴՈՒՔԵՆԴՈ» ֆեդերացիայի մարզուհի Մարիետա Գալստյանին և մարզիկ Դավիթ Հակոբյանին /մարզիչ Անդրանիկ Հակոբյան/։ Մեր մարզիկները մասնակցել են Իտալիայի Հռոմ քաղաքում անցկացված մինչև 17 տարեկանների քինգբոքսինգի աշխարհի առաջնությանը, որին մասնակցել են ավելի քան չորս տասնյակ երկրների ներկայացուցիչներ։ Մասիսցի մարզիկները փայլուն են հանդես եկել՝ գրանցելով տպավորիչ արդյունքներ․ Մարիետա Գալստյանը 54 կգ քաշային կարգում հռչակվել է աշխարհի չեմպիոն, իսկ Դավիթ Հակոբյանը՝ 32 կգ քաշային կարգում։ Սա մեծ ձեռքբերում է ոչ միայն մարզիկների և նրանց մարզչի, այլև ամբողջ համայնքի համար։ Շնորհավորում ենք մեր չեմպիոններին և նրանց մարզչին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ, անսպառ ուժ ու կամք և միջազգային մրցահարթակներում Հայաստանի ու Մասիս համայնքի անունը բարձր պահելու նոր առիթներ։ Հպարտ ենք մեր մարզիկներով։ #ԶարգացողՄասիս