Խարդախության մեղադրանքով հետախուզվողները ներկայացան ոստիկանություն

2024-06-04 07:36:26 267 դիտում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 3-ին բաժին է ներկայացել 33-ամյա Արթուր Ս.-ն, որը մայիսի 29-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: ***Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 3-ին բաժին է ներկայացել 33-ամյա Գևորգ Գ.-ն, որը 2023 թ. նոյեմբերի 3-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված