Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

2024-04-17 07:15:42 162 դիտում

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 29-ի ժամը 10-ին Երևան քաղաքի Վրացյան փողոցում հայտնաբերել և Մասիսի բաժին են տեղափոխել 25-ամյա Արգամ Բ.-ին, որը մարտի 15-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:Հետախուզվողը ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված