Հետախուզվում էին կողոպուտի մեղադրանքով

2024-03-22 08:50:26 381 դիտում

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 21-ին Երևան քաղաքի Նուշավան թաղամասում հայտնաբերվել և բաժին են տեղափոխվել 32-ամյա Էդգար Ի.-ն և 26-ամյա Վարդուհի Շ.-ն, որոնք ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի մեղադրանքով:Նրանք ներկայացվել են ոստիկանության Մալաթիայի բաժին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված