Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Մասիս քաղաքում

2024-03-21 08:02:25 384 դիտում

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները մարտի 20-ին Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 39-ամյա Նարեկ Հ.-ին, որը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով: Նա ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված