ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 19-ին Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 24-ամյա Արման Բ.-ն: Նա ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:Խափանման միջոցը՝ կալանք:Արման Բ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: