19-ամյա վարորդը մահացել է. մեքենայի մոտ ատրճանակներ են հայտնաբերվել

2024-03-11 10:56:24 609 դիտում

Մարտի 10-ի գիշերը, ժամը 2.20-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի մեքենան Երևան-Արտաշատ ճանապարհին՝ Մասիս քաղաքի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կամրջի հենասյանը: Վարորդը՝ 19-ամյա Ռազմիկ Թորոսյանը, մահացել է:Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «Նիսան Տիդանի» մոտ՝ գետնին ընկած, հայտնաբերվել են երկու օդամղիչ ատրճանակ, որոնցից մեկը՝ թմբուկավոր:Կատարվում է նախաքննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված