Մարտի 6-ի ժամը 20.20-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ գողացել են Մասիս-Երևան ճանապարհին կայանված «Մերսեդեսը»:Ոստիկանության Մասիսի բաժնից օպերատիվ խումբ էր մեկնել: Պարզվել էր, որ 2023 թ. դեկտեմբերի 23-ի ժամը 23-ից մինչև մարտի 6-ի ժամը 20.20-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Մեղրի ճանապարհի 3-րդ կմ-ին խափանված լինելու պատճառով կայանված «Մերսեդեսը» գողացել են: Երևանցի վարորդը մարտի 6-ին գնացել էր նշված վայր, որ քարշակով տեղափոխի մեքենան և հայտնաբերելով, որ այն տեղում չէ, զանգել էր 911:Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթը: Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվեց:Մարտի 7-ին բաժին հրավիրված Ազատավան գյուղի բնակիչ 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ մարտի 2-ի ժամը 6-ի սահմաններում «Մերսեդեսը» գողացել և տեղափոխել է Մրգավան գյուղի՝ 39-ամյա զարմիկին պատկանող տեխսպասարկման կետ և խնդրել, որ գնորդ գտնի: Մարտի 7-ին մեքենան 300 000 դրամով վաճառվել է Այգեստան գյուղի 34-ամյա մի բնակչի, ապա տեղափոխվել է Մարմարաշեն գյուղի՝ նրան պատկանող տեխսպասարկման կետ: Մասիսի քրեական հետախույզները նշված տեխսպասարկման կետում էլ մեքենան հայտնաբերել և տեղափոխել են բաժնի հատուկ պահպանվող տարածք:57, 39 և 34 տարեկան երեք տղամարդիկ ներկայացվել են Մասիսի քննչական բաժին:Քրեական վարույթը շարունակվում է: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: