ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 19-ին Մասիս քաղաքի 6-րդ փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 41-ամյա Վահագն Հ.-ին, որը 2023 թ. օգոստոսի 24-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքով: Նա ներկայացվել է ոստիկանության Վարդենիսի բաժին: Առանց խափանման միջոցի: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: