Արսեն Հարությունյանը նվաճեց աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը

2021-11-07 14:50:36 728 դիտում

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը նվաճեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը: 61 կգ քաշայինների եզրափակիչում Հարությունյանը մրցեց ռուսաստանցի Արթուր Չեբորդաեւի հետ եւ գերլարված պայքարում հաղթեց 11:7 հաշվով: Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11:1 հաշվով հաղթել էր հունգարացի Գամզաթգաջի Խալիդովին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 6:0 հաշվով առավելության էր հասել գերմանացի Նիկո Մեգերլեին, իսկ քառորդ եզրափակիչում ոչ մի շանս չէր տվել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մուհամմադ Մոկաեւին (10:0): Կիսաեզրափակիչում Հայաստանի առաջատար ըմբիշը 5:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ղազախստանի ներկայացուցիչ Ասիլ Աիտակունիի նկատմամբ: