Այսօր անմահ հերոս, Մասիսի կամավորական ջոկատի հրամանատար Անդրանիկ Բարությանի՝ Բարութի ծննդյան օրն է։ Նա այն նվիրյալ հայորդիներից էր, ով իր կյանքը նվիրեց հայրենիքի պաշտպանությանը։ Անդրանիկ Բարությանը կռվեց ու անմահացավ Հորադիզում՝ իր անունը հավերժ գրելով հայրենիքի համար պայքարած և իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքում։ Նրա մարտական ուղին, հայրենասիրությունն ու անձնվիրությունը սերունդներին փոխանցվող արժեք են և հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրումի վառ օրինակ։ Այսօր՝ նրա ծննդյան օրը, կրկին խոնարհվում ենք Բարութի անմար հիշատակի առաջ՝ երախտագիտությամբ ու հպարտությամբ արժևորելով նրա կյանքն ու անմահ սխրանքը։ Հավերժ փառք և խոնարհում բոլոր հերոսներին։ Ձեր սխրանքն անմահ է։