20-ամյա երիտասարդը ձերբակալվեց հուշանվեր թղթադրամներ իրացնելու կասկածանքով

2024-01-15 13:10:06 427 դիտում

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կեղծ թղթադրամներ իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 13-ին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժին հրավիրված մասիսցի տղամարդը հայտնեց, որ հունվարի 12-ին պարտքով փող է խնդրել 20-ամյա համաքաղաքացուց, նա էլ խաբեությամբ, իր վստահությունը չարաշահելու եղանակով, իրացրել է կեղծ թղթադրամ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 20-ամյա երիտասարդը Մասիս քաղաքի հրապարակում հայտնաբերվել և տեղափոխվել է բաժին, որտեղ տաբատի գրպանից ինքնակամ ներկայացրել է կեղծ թղթադրամներ՝ հայտնելով, որ բնակարանում պահում է հուշանվեր թղթադրամներ: Երիտասարդն իր տանը ոստիկաններին է ներկայացրել տարբեր անվանական արժեքներով ընդհանուր 14 միլիոն 979 հազարի հուշանվեր թղթադրամներ: Նա հայտնել է, որ հուշանվեր թղթադրամները ձեռք է բերել առևտրային կայքից: 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված