Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

2023-12-20 09:24:24 299 դիտում

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 19-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 41-ամյա Արման Բ.-ն: Նա նոյեմբերի 29-ից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցները հարբած (ոչ սթափ), տասնվեց տարին չլրացած կամ տվյալ տեսակի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներն անվտանգ վարելու կարողությունից զրկված անձին հանձնելը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Արման Բ.-ն ներկայացվել է ոստիկանություն Ապարանի բաժին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված