Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ 35-ամյա մի երևանցի իր մոտ պահում է թմրամիջոց և այդ պահին Գեղանիստ գյուղի գերեզմանատան մոտ է։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Բաժնում կատարված խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեթադոնային լուծույթ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: