Նոյեմբերի 22-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մասիսցի 50, 39 և 36-ամյա երեք տղամարդ թմրանյութ են պահում և օգտագործում, և 50-ամյա տղամարդու «Մերսեդես» ավտոմեքենայով շարժվում են դպրոցի ուղղությամբ:Տղամարդիկ հայտնաբերվեցին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվեցին ու տեղափոխվեցին ոստիկանության Մասիսի բաժին, իսկ մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք: Անձնական խուզարկությամբ 50-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ: Վարորդը հայտնել է, որ մեքենայի սրահում «մեթադոն» տեսակի թմրանյութ կա:Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի զննությամբ հայտնաբերվել են մեթադոնային լուծույթով 2 ներարկիչ, ընդհանուր 40 մգ նույն լուծույթով երկու սրվակ, մարիխուանայի նմանվող մոխրացված հետքերով կաթուցիչներ և կրիստալ տեսակի թմրանյութով ծխախոտի տուփ:Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: