Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 21-ին

2023-11-21 10:31:08 478 դիտում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 21-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Գետափնյա գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 21.11.2023թ