Մասիսի բնակիչը «Իդրամ» համակարգով 8 քաղաքացուց խաբեությամբ գումար է հափշտակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2021-10-14 13:32:42 1293 դիտում

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Մասիս քաղաքի 21-ամյա մի երիտասարդ Շիրակի մարզի 8 բնակչից խաբեությամբ գումար է հափշտակել։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդը ներկայանալով վարկային կազմակերպության աշխատակից՝ Գյումրի քաղաքի տարբեր վայրերում բջջային հեռախոսահամարներ է փակցրել և «Իդրամ» վճարային համակարգի միջոցով տարբեր օրերում Զույգաղբյուր և Ազատավան գյուղերի՝ երկու, Գյումրիի՝ 5 բնակչից, այս պահին հայտնի տվյալներով, խաբեությամբ, մոտ կես միլիոն դրամ է հափշտակել։ Բաժնի ծառայողները, համագործակցելով քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների հետ, սեպտեմբերի 28-ին կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Աշոցքի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։