Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

2023-11-10 11:50:10 372 դիտում

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։Մասնավորապես, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու 7 դեպք։Արդյունավետ էին նաև Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումները` «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք։Աշոցք գյուղի մի բնակիչ Աշոցքի բաժին էր բերել ինքնաշեն ատրճանակ ու ռազմամթերք։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Արթիկի ոստիկանները. բաժնում արձանագրվել է ակոսափող հրազեն կամավոր հանձնելու դեպք։Ճամբարակի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Գետիկ գյուղի մի բնակիչ բաժին է բերել թմբուկավոր ատրճանակ ու ռազմամթերք։Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Վարդենիսի բաժնի ծառայողները և վետերանները, ինչի շնորհիվ կամավոր հանձնել են հակատանկային նռնականետ ու ռազմամթերք։Արդյունավետ էին նաև Մասիսի համայնքային ոստիկանների և Արարատի մարզային վարչության վետերանների ձեռնարկած միջոցառումները` «Կալաշնիկովի» մեկ ինքնաձիգ և ռազմամթերք։Մեծամոր քաղաքի մի բնակիչ բաժին է բերել տարբեր տեսակի և տրամաչափի փամփուշտներ ու այլ ռազմամթերք՝ շնորհիվ բաժնի ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի։Ապարանի բաժնում արձանագրվել է նռնականետ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ երկու տարբեր անձինք կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «Մոսին» տեսակի երկու հրազեն և ռազմամթերք։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։   ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված