Մասիսի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի հրացան

2023-09-18 09:33:17 354 դիտում

Սեպտեմբերի 16-ին, Մասիսի համայնքային ոստիկանների ստացած տվյալներն իրացնելիս, ժամը 11-ի սահմաններում, Այնթապ գյուղի Երևան-Երասխ ավտոճանապարհի 1-ին կմ-ին կանգնեցվել է «Մերսեդես Բենց» մակնիշի մի մեքենա, որի վարորդ, երևանցի 27-ամյա երիտասարդն ինքնակամ բացել է բեռնախցիկը: Ակնհայտ տեսանելի վայրում հայտնաբերվել է ակոսափող հրացան։Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: