Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

2023-09-15 07:11:16 337 դիտում

Սեպտեմբերի 13-ին, ժամը 20.07-ին, Երևանի Նոր Արեշի 4-րդ և Նոր Արեշի 9-րդ փողոցների խաչմերուկի մոտ իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 31-ամյա վարորդը և 43-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն:*** Սեպտեմբերի 13-ին, ժամը 19.35-ին, Երևանի Տիչինայի և Անդրանիկի փողոցների խաչմերուկում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:***Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Երասխ մայրուղու 29-րդ կմ-ին «FAW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն:***Սեպտեմբերի 14-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհի Դաշտավան գյուղի հատվածում իրար են բախվել «Մազդա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:***Սեպտեմբերի 14-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Վանաձորի Աղայան փողոցում «Կիա Ֆորտե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:***Սեպտեմբերի 14-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված