Մասիսի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

2023-09-14 09:07:14 418 դիտում

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս սեպտեմբերի 13-ին, ժամը 12.00-ին, Երևան քաղաքի Արցախի պողոտայում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 1980 թ. ծնված Հարություն Ս.-ին: Նա սեպտեմբերի 9-ից Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:Առանց խափանման միջոցի:Հարություն Ս.-ն ներկայացվել է ՀՀ ԱՆ պրոբացիոն ծառայություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: