Տղամարդու մոտ թմբուկավոր ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2023-04-04 08:25:41 484 դիտում

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել Նոր Կյուրին գյուղի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու։ Բաժնում նրա խուզարկությամբ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ ու փամփուշտներ։ Ձերբակալվածը ներկայացվել է տարածքային քննչական վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: