Հետախուզվողները հայտնաբերվել և ներկայացվել են դատարան

2023-03-22 05:04:32 317 դիտում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 21-ին Արարատի մարզի Գետափնյա գյուղում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին է տեղափոխվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 226.2-րդ և 137.1-րդ հոդվածների մեղադրանքով հետախուզվող 57-ամյա Կարինե Վ.-ն: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է դատարան: Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 21-ին Մասիս քաղաքի զբոսայգիներից մեկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 26-ամյա Արման Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:Խափանման միջոցը՝ ստորագրություն:Նա ներկայացվել է դատարան: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: