Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Արարատի մարզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2023-03-07 04:17:48 231 դիտում

Ոստիկանության Արարատի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Արտաշատի բաժնում արձանագրվել է թմբուկավոր ատրճանակի, ակոսափող հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Արդյունավետ էր նաև Արարատի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքը. կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր հանձնման մի դեպք էլ արձանագրվել է ոստիկանության Մասիսի բաժնում՝ շնորհիվ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: