Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով

2023-03-02 05:24:55 401 դիտում

Իրացնելով ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները մարտի 1-ին Մասիս քաղաքի 3-րդ թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 30-ամյա Արտյոմ Հ.-ին: Նա 2022 թ. օգոստոսի 1-ից ՌԴ Սոչի քաղաքի ՆԳՎ Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ավազակային հարձակման մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: