Այսօր Մասիս քաղաքում տեղի ունեցավ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողությունը

2021-08-25 10:40:58 1328 դիտում

Այսօր տեղի ունեցավ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողությունը: Կոթողը, որն օրհնվեց Տեր Մխիթար քահանա Ալոյանի ձեռամբ, տեղադրվել է ռուսաստանաբնակ Արթուր Նժդեհի նախաձեռնությամբ և աջակցությամբ: Մեր հայրենակիցը, համագործակցելով «Կազակներ-խաղաղարարներ» միջազգային միության հետ, մեծապես օժանդակել է նաև Մասիս քաղաքում և հարակից համայնքներում բնակվող Արցախյան պատերազմում զոհվածների և վիրավորների ընտանիքներին: Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը բարձր գնահատեց և շնորհակալություն հայտնեց Արթուր Նժդեհին՝ մարդասիրական գործունեության համար: ԿԽՄՄ-ի գերագույն ատաման, գեներալ-մայոր՝ Ժ. Պապյանն էլ շնորհակալություն հայտնեց Մասիսի քաղաքապետարանին՝ համագործակցության համար և պատվոգրեր հանձնեց Մասիսի քաղաքապետ՝ Դ. Համբարձումյանին, փոխքաղաքապետ՝ Ն. Հակոբյանին, առաջատար մասնագետ՝ Վ. Սահակյանին:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված