Օգոստոսի 23-ն անմահ հերոս Դավիթ Բադալյանի ծննդյան օրն է: Նա ուզում էր նմանվել ոչ թե Սասունցի Դավթին, այլ որոշել էր դառնալ բժիշկ ու փրկել մարդկանց կյանքեր: Սակայն...Արցախյան պատերազմը կիսատ թողեց նաև Դավիթի երազանքը: Եվ այսօր՝ Հերոսի ծննդյան օրը, տեղի ունեցավ նրա հիշատակը հավերժացնող խաչքարի օծման արարողությունը: