հունվարի 22-ին կկատարվի հոգեհանգստյան կարգ` զոհված զինծառայողների հոգիների համար

2023-01-21 11:36:58 432 դիտում

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ, հունվարի 22-ին հավարտ Սուրբ Պատարագի, թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։ Հրավիրում ենք ամենքիդ աղոթակից լինելու։