Վեբ ծրագրավորման 6-ամսյա անվճար Bootcamp Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում

2023-01-20 11:55:45 237 դիտում

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում մեկնարկում է վեբ ծրագրավորման 6-ամսյա անվճար ճամբար (bootcamp), որի ընթացքում մասնակիցները կսովորեն HTML, CSS, JavaScript և JS Framework: Մասնակցել կարող են Երևանամերձ մարզերի 15-ից 29 տարեկան երիտասարդներն, ովքեր ունեն մաթեմատիկական գիտելիքներ և լավ տրամաբանություն։ Bootcamp-ի տևողությունը 6 ամիս է, մասնակցությունն անվճար է։ Հանդիպումները կլինեն շաբաթական 3-4 անգամ, մեկնարկից 3 շաբաթ անց մասնակիցները կհանձնեն միջանկյալ թեստ և միայն բարձր արդյունքների դեպքում կշարունակեն մասնակցությունը: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 7-ը լրացնել հետևյալ հայտաձևը։ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdvTR9kxJX6tsJRRnR1312G8qGIZWNn3B4oKCbf-fC19xGi7A/viewform Փետրվարի 3-ին՝ ժամը 17։00-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում՝ մանրամասն տեղեկություններ ստանալու համար: «Հայաստանում աշխատուժի զարգացման» Armenia Workforce Development Activity ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտներում։ Masisjan-«Նման նյութեր տեղադրելով փորձելու ենք խթանել հետաքրքրությունը երիտասարդների մեջ դեպի ՏՏ ոլորտ, փրձելու ենք իրազեկել և օգնել երիտասարդներին անվճար հիմունքներով ստանալ համապատասխան գիտելիքներ ՏՏ ոլորտում։ Կարծում եմ կարիք չկա ընդգծելու, թե որքան կարևոր են տեղեկատվական տեխնոլոգիաները։ ՏՏ-ն հենց այն ոլորտն է, որի կիզակետում մենք հիմա կանգնած ենք։»