Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն այսօր հյուրընկալեց իսպանաբնակ բարերար Արման Մայիլյանին, ով Արցախյան պատերազմի օրերին մեծ աջակցություն է ցուցաբերել ինչպես Արցախին, այնպես էլ Հայաստանում ապաստանած արցախահայերին: Բարերարը նոր ռեանոմոբիլ մեքենա է նվիրել նաև Մասիսի բժշկական կենտրոնին, որի կարիքը շատ ուներ Մասիս քաղաքի և հարակից համայնքների բնակչությանը սպասարկող բուժհաստատությունը։ Մասիսի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց Արման Մայիլյանին և հայրենանպաստ գործունեության, մի շարք բարեգործությունների և <<Մասիս>> ԲԿ-ին ռեանոմոբիլ մեքենա նվիրելու համար բարերարին հանձնեց շնորհակալագիր։