Արգավանդում 76-ամյա տղամարդը կացնով հարվածել ու կտրել է քնած որդու մատները

2022-12-03 13:45:55 1119 դիտում

Դեկտեմբերի 2-ին, ժամը 15.20-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ամուսնու հայրը կացնով հարձակվել է իր և ամուսնու վրա, հասցրել մարմնական վնասվածքներ, ամուսնու մատը կտրվել է: Դեպքի վայր՝ Արգավանդ գյուղի տներից մեկն է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: 40-ամյա բնակչուհին հաղորդում է տվել, որ 76-ամյա սկեսրայրը, առանց հիմնավոր պատճառի, կացնով հարվածել և կտրել է 40-ամյա որդու, ով այդ պահին քնած է եղել, ձեռքի երկու մատները, այնուհետև կացնի բութ մասով հարվածել է իր գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Ըստ բժշկի տեղեկանքի՝ 40-ամյա տղամարդն ի վիճակի չէ հաղորդում տալու: 76-ամյա տղամարդը տարվել է ոստիկանության Մասիսի բաժին: Նա ձերբակալվել և ներկայացվել է Մասիսի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: