Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո երկուշաբթի օրվանից կվերսկսի իր աշխատանքները։ Կրթօջախի վերաբացման արարողությանն այսօր ներկա են եղել Արարատի մարզպետարանի աշխատակիցներն ու Մասիսի համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։ Մանկապարտեզը ամբողջովին վերանորոգվել է Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ պետություն–համայնք 50%-50% համաֆինանսավորմամբ։ Գույքը ձեռք է բերվել «Focus on Children Now» բարեգործական կազմակերպության աջակցությամբ։ Նշենք, որ մանկապարտեզը գտնվում էր վթարային վիճակում, վերաբացումից հետո այստեղ կգործի 8 խումբ՝ նախկին 3-ի փոխարեն, ավելի շատ երեխաներ կհաճախեն նախադպրոցական ուսումնական հաստատություն, կավելանան աշխատատեղեր: